Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակ տարավ Լիբանանի նկատմամբ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի Կատարի Աշխարհի գավաթի վերջին տուրում հաղթանակ է տարել Լիբանանի դեմ խաղում:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ ֆուտբոլի ազգային հավաքականը հինգշաբթի օրը Կատարում ընթացող Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման եզրափակիչ փուլում, Լիբանանի դեմ խաղն ավարտել է 2:1 հաշվով:
Լիբանանի հավաքականն առաջին գոլը խփել է առաջին խաղակեսում՝ Իրանի հավաքականի դարպասապահ Ալիռեզա Բիրանվանդի անփութության պատճառով: Այս հաղթանակով, Իրանը ունի 13 միավոր և կշարունակում է գլխավորել ընտրական փուլի առաջին խումբը:
Խմբի մյուս խաղում, Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկ գնդակի տարբերությամբ հաղթել է ԱՄԷ-ին՝ վաստակելով 11 միավոր։
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս խաղից հետո կմեկնի Հորդանան, որտեղ նոյեմբերի 16-ին կհանդիպի Սիրիայի հավաքականի հետ։