Բաղերի. Բանակցությունների նպատակն է ստանալ երաշխքիներ, որ համաձայնությունը կրկին չի խախտվի
https://parstoday.ir/hy/news/iran-i155674-Բաղերի._Բանակցությունների_նպատակն_է_ստանալ_երաշխքիներ_որ_համաձայնությունը_կրկին_չի_խախտվի
Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Բանակցությունների նպատակն է ստանալ երաշխքիներ, որ համաձայնությունը կրկին չի խախտվի»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 12, 2021 13:06 Asia/Tehran
  • Բաղերի. Բանակցությունների նպատակն է ստանալ երաշխքիներ, որ համաձայնությունը կրկին չի խախտվի

Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Բանակցությունների նպատակն է ստանալ երաշխքիներ, որ համաձայնությունը կրկին չի խախտվի»:

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար, ավագ բանակցող Ալի Բաղերին, ով վիեննայի բանակցությունների շարունակման ճանապարհ հարթելու համար մեկնել է Եվրոպա, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքներին, հավելել է.«Խախտելով ՀԳՀԾ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևը և պատժամիջոցներ սահմանելով Իրանի դեմ՝ ամերիկացիները վնասեցին ոչ միայն Իսլամական Հանրապետությանը, այլև ՀԳՀԾ-ի անդամ մյուս երկրներին, քանի որ նրանք տնտեսական հարաբերություններ ունեին Իրանի հետ»:

Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանի փոխարտգործնախարարը հստակեցրել է.«Բանակցությունների հիմնական նպատակն ԱՄՆ կառավարության կողմից Իրանի ժողովրդի դեմ ՀԳՀԾ-ի և 2231 բանաձևի կոպիտ խախտմամբ սահմանված անօրինական պատժամիջոցների չեղարկումն է»։

Բաղերին շեշտել է.«Իրանը 2015 թվականին ավարտեց միջուկային բանակցություններն, ինչի արդյունքում կնքվեց ՀԳՀԾ-ն, սակայն ՀԳՀԾ-ից դուրս գալով ամերիկացիները խախտեցին և՛ համաձայնագիրը, և՛ 2231 բանաձեւը, որից հետո  վերականգնեցին  հակաիրանական նախկին պատժամիջոցներն ու սահմանեցին նորերը»։