Իրանի Մարքազի նահանգի Մահալաթ քաղաքում ներկայացվել է Արևմտյան Ասիայի ամենամեծ ծաղկային գորգը
Նոյեմբեր 13, 2021 07:08 Asia/Tehran
Իրանի Մարքազի նահանգի Մահալաթ քաղաքում ցուցադրվել է Արևմտյան Ասիայի ամենամեծ գորգը՝ 800 քմ մակերեսով և կազմված 170 հազար տեսակի ծաղիկներից:
Արևմտյան Ասիայի ամենամեծ գորգը նախագծվել է Մահալաթի քաղաքապետարանի, քաղաքի ծաղիկների և բույսերի արտադրողների միության, մի խումբ հասարակական ակտիվիստների և Մարքազի նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության ու ձեռարվեստի կազմակերպության աշխատակիցների ջանքերով:
Մահալաթ քաղաքն Իրանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, որ հայտնի է որպես ծաղիկների քաղաք: Այստեղ մշակվում են տարբեր տեսակի ծաղիկներ և բույսեր: Քանի որ քաղաքի բոլոր փողոցները զարդարված են տարբեր տեսակի ծաղիկներով, զբոսաշրջիկները Մահալաթն անվանում են ծաղիկների քաղաք: