ԻՀՊԿ նավատորմի հրամանատար. Օվկիանոսներն ու ծովերն այլևս ամերիկյան ետնաբակը չեն
ԻՀՊԿ նավատորմի հրամանատարը հայտարարել է. «Օվկիանոսներն ու ծովերն այլևս ամերիկյան ետնաբակը չեն»:
Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է. «Մենք օրեցօր ավելացնում ենք մեր գիտելիքները, մեր սարքավորումների և հրթիռների հեռահարությունն ու պատրաստվում դիմակայել ցանկացած սպառնալիքի»։
Անդրադառնալով ամերիկացիների կողմից իրանական նավթը գողանալու փորձին, Թանգսիրին հավելել է. «Մեր կողմից առգրավված նավթը պատկանում էր Իրանին: Լցանավը խախտել էր օրենքը: Իսկ այդ քայլի հետևում կանգնած էին ամերիկացիները, որոնք հեռվից հետևում էին նավթատարին ու թույլ չէին տալիս որևէ մեկին մոտենալ դրան»:
Ծովակալ Թանգսիրին հայտարարել է. «Ամերիկյան նավերը ցանկանում էին ուղեկցել լցանավը, սակայն հասկացան, որ երկու նավով դա հնարավոր չէ: Նրանք պահանջեցին համալրում և հինգ նավով փորձեցին գրավել լցանավը: Երբ նրանց նավերի թիվը հասավ հինգի, մենք տարածքում լողացող մեր նավերի թիվն ավելացրինք վեցով»: