Իրանցի վիրաբույժների հաջողությունը՝ անվերահսկելի ուղեղային մահով մահացած հիվանդի օրգանների նվիրաբերման հարցում
Նոյեմբեր 13, 2021 14:50 Asia/Tehran
Իրանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվել է անվերահսկելի ուղեղային մահով (UNCONTROLLED DCD) մահացած հիվանդի օրգանների նվիրատվություն։
Իրանի բժշկական գիտությունների համալսարանի բուժման հարցերով տեղակալ՝ Նադեր Թավաքոլին ասել է.«Առաջին անգամ Իրանում «Հազրաթ Ռասուլ Աքրամ» հիվանդանոցի սրտային վիրաբուժության և սրտի անզգայացման թիմի հետ համատեղ, ասիստոլիայով (սրտի զարկերը դադարեցված) տառապող հիվանդին, որի ուղեղի բջիջիները մահացել էին, շտապ տեղափոխել ենք սրտի վիրահատարան, որովայնի օրգանները պահպանելու և փոխպատվաստման հերթացուցակում սպասվող հիվանդներին նվիրաբերելու համար»։