Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդեսի փակման հանդիսություն
(last modified Mon, 15 Nov 2021 13:33:48 GMT )
Նոյեմբեր 15, 2021 17:03 Asia/Tehran
  • Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդեսի փակման հանդիսություն

Իրանահայ արծաթագործ վարպետների աշխատանքների ցուցահանդեսի փակման հանդիսությունն:

Երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2021 թ.-ին, Մշակութային ժառանգութձան, ձեռարվեստի եւ զբօսաշրջության նախարարության կենտրոնի դահլիճներից մեկում, փակումը կատարվեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, «Արտակ Մանուկյան» ազգային թանգարանի եւ ավանդական արվեստների հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ ու համագործակցությամբ կազմակերպված, իրանահայ արծաթագործ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսի, որտեղ շուրջ երկու շաբաթ տեւողությամբ ցուցադրութեան էին դրվել հայ արծաթագործներ՝ Հրաչ Մկրտումյանի, Սարո Մկրտչյանի, Արմեն Վարդումյանի, Ռուբեն Սաֆարյանի, Սիմոն Մելիքյանի, Ադիս Կարապետյանի եւ Իշխան Շերոյյանի աշխատանքները:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը ընկերակցությամբ Թեմական խորհրդի անդամ պրն. Ռաֆիկ Մելիքսեթյանի եւ ազգային առաջնորդարանի դիվանապետ Զորիկ Կարապետեանի այցելեցին հիշյալ ցուցահանդեսը:

Սրբազան Հայրը շրջելով ցուցասրահի տարածքը դիտեց բոլոր ձեռքի աշխատանքները, լսելով հեղինակների բացատրությունները իրենց աշխատանքների մասին: Սրբազան Հայրն իր գնահատական խոսքն ուղղելով արծաթագործ վարպետներին հույս  հայտնեց, որ նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը խթան կը հանդիսանա արվեստների զարգացման համար:

Միջոցառմանը ներկա  էր նաեւ «Ա. Մանուկյան» թանգարանի տնորենուհի Ալիս Շահմուրադյանը եւ Իրանի ինքնուս արվեստագետների կենտրոնի տնորեն Ալի Էզաթին, ում կողմից նաեւ բարձր գնահատվեց նախաձեռնությունը:

Միջոցառման ընթացքում գնահատագրեր հանձնվեցին հայ վարպետներին իսկ այցելության ավարտին ավանդական գեղարվեստի հետազոտական կենտրոնի տնորեն դոկտ. Սեյեդ Աբդօլմաջիդ Շարիֆզադեի միջոցով հուշանվեր շնորհվեց Սրբազան Հորն:

alikonline.ir