Խաթիբզադեն արձագանքել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձեւին
(last modified Thu, 18 Nov 2021 08:21:08 GMT )
Նոյեմբեր 18, 2021 11:51 Asia/Tehran
  • Խաթիբզադեն արձագանքել է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձեւին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը իրավական ուժից զուրկ և հիմնովին մերժված է համարել Կանադայի կողմից արծարծված ու արևմտյան որոշ երկերների աջակցությունն ստացած Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևը:

Հինգշաբթի օրը, արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեում ԻԻՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևին, Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«Բանաձևը հիմնված է թույլ ու ցրված ձայների վրա և արդյունքն է տարբեր քաղաքական ճնշումների ու սպառնալիքների»:

Անդրադառնալով Կանադայի և բանաձևի մյուս հիմնական աջակիցների կախվածությանն Իրանին «զրպարտելու» ձախողված նախագծից, Խաթիբզադեն ասել է. «Ցավոք, որոշ դերակատարներ, ովքեր իրենք ունեն մարդու իրավունքների կոպիտ խախտումների երկար պատմություն, այդ թվում՝ ավտորիտար, բռնապետական ​​և ագրեսիվ ռեժիմներին զենք վաճառելու միջոցով, մարդու իրավունքները դարձրել են իրենց քաղաքական նկրտումները առաջ մղելու միջոց»:

Իրանի ԱԳՆ խոսնակը հակաիրանական բանաձևի աջակիցների քայլը բնութագրելով «հատուկ իմաստ» պարունակող քայլ, Իրանին մարդու իրավնքների պահպանումը սովորեցնելու հարցում Կանադայի կողմից մի շարք մութ անցյալ ունեցող իշխանություններին ներառյալ Սիոնիստական ռեժիմին, ԱՄՆ-ին ու Բրիտանիային համախմբելը համարել է ամոթալի քայլ և Կանադայի պաշտոնատարներին կոչ է արել դադարեցնելով այդ երկրի տեղացիներին ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, պատասխան տալ պաղեստինցիներին դեմ հանցագործություններում Սիոնիստական ռեժիմին ընկերակցելու համար»: