ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը կարգադրել է լուծել Զայանդեռուդ գետի ջրի խնդիրը
ԻԻՀ առաջին փոխնախագահն Էներգետիկայի եւ գյուղատնտեսության ջիհադի նախարարություններին կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ Զայանդեռուդ գետի ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ:
Խնդրին լուծում տալ պահանջող՝ Սպահանի հազարավոր ֆերմեների անցկացրած ցույցին զուգահեռ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրամանով, առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերն Էներգետիկայի և գյուղատնտեսության ջիհադի նախարարներին հանձնարարել է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել՝ Չահարմահալ և Բախտիարի և Սպահան նահանգներում Զայանդեռուդ գետի ջրահավաք ավազանի խնդիրը լուծելու համար։
Վերջին երաշտից և թույլ անձրևից հետո, Սպահանի գյուղատնետսները ջրի խծնդիր ունեն և արդեն մի քանի օր բողոքի ցույցեր են անցկացնում՝ կառավարությանը կոչ անելով լուրջ ջանքեր գործադրել՝ Զայանդեռուդ գետի ջրահավաք ավազանի խնդիրը լուծելու համար։