Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է
https://parstoday.ir/hy/news/iran-i156524-Թեհրանի_հետ_հարաբերությունների_զարգացումը_Բաքվի_օրակարգում_է
Ադրբեջանի փոխվարչապետն ասել է.«Մենք համաձայն ենք Իրանի հետ համագործակցել տնտեսական բոլոր ոլորտներում, և Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 14:52 Asia/Tehran

Ադրբեջանի փոխվարչապետն ասել է.«Մենք համաձայն ենք Իրանի հետ համագործակցել տնտեսական բոլոր ոլորտներում, և Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է»։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստում, որը  կայացել է կիրակի օրը՝ Էեհրանում, ճանապարհների և քաղաքաշինության նախարար և երկու երկրի տնտեսական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի  գլխավորությամբ, Շահին Մոստաֆաևն ասել է .«Երկու երկրներն ունեն մշակութային, կրոնական ու պատմական շատ ընդհանրություններ և  Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է»:  

«Երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Այսօր մենք կքննարկենք առկա ներուժն ու հնարավորությունները»,- ասել է Մուստաֆաևը։ 

Ադրբեջանի Հանրապետության  փոխվարչապետը հավելել է.«Որպես երկու երկրների տնտեսական հանձնաժողովի  համանախագահներ՝ մենք սերտ հարաբերություններ ունենք միմյանց հետ և այսուհետ բազմաթիվ  հանդիպումներ կունենանք այս հանձնաժողովի իրանցի նախագահի հետ»։

Մուստաֆաևը հայտնել է Բաքվում համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման մասին: Նա  ասել է.«Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Բաքվում, և մեր փոխայցելությունները կշարունակվեն արդյունավետ բանակցություններով»։