Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է
Ադրբեջանի փոխվարչապետն ասել է.«Մենք համաձայն ենք Իրանի հետ համագործակցել տնտեսական բոլոր ոլորտներում, և Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իրանի և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համատեղ հանձնաժողովի նիստում, որը կայացել է կիրակի օրը՝ Էեհրանում, ճանապարհների և քաղաքաշինության նախարար և երկու երկրի տնտեսական հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի գլխավորությամբ, Շահին Մոստաֆաևն ասել է .«Երկու երկրներն ունեն մշակութային, կրոնական ու պատմական շատ ընդհանրություններ և Թեհրանի հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի օրակարգում է»:
«Երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա: Այսօր մենք կքննարկենք առկա ներուժն ու հնարավորությունները»,- ասել է Մուստաֆաևը։
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետը հավելել է.«Որպես երկու երկրների տնտեսական հանձնաժողովի համանախագահներ՝ մենք սերտ հարաբերություններ ունենք միմյանց հետ և այսուհետ բազմաթիվ հանդիպումներ կունենանք այս հանձնաժողովի իրանցի նախագահի հետ»։
Մուստաֆաևը հայտնել է Բաքվում համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման մասին: Նա ասել է.«Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Բաքվում, և մեր փոխայցելությունները կշարունակվեն արդյունավետ բանակցություններով»։