ՇՀԿ-ն տարածաշրջանային ռազմավարական համագործակցության հաջողված մոդել է
https://parstoday.ir/hy/news/iran-i156912-ՇՀԿ_ն_տարածաշրջանային_ռազմավարական_համագործակցության_հաջողված_մոդել_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալն ընդգծել է.«Շանհայի համագործակցության կազմակերպությունը(ՇՀԿ) տարածաշրջանային ռազմավարական համագործակցության հաջողված մոդել է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 18:00 Asia/Tehran
  • ՇՀԿ-ն տարածաշրջանային ռազմավարական համագործակցության հաջողված մոդել է

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալն ընդգծել է.«Շանհայի համագործակցության կազմակերպությունը(ՇՀԿ) տարածաշրջանային ռազմավարական համագործակցության հաջողված մոդել է»:

Մոհամմադ Մոխբերը նոյեմբերի 25-ին ՇՀԿ-ի անդամ երկրների վարչապետների խորհրդի 20-րդ նիստում ասել է.«Մենք պատրաստ ենք հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել այս կազմակերպությանն անդամակցության գործընթացը»։

Մոխբերը  հավելել է.«ՇՀԿ-ն  համագործակցության իր հսկայական կարողություններով ու  հնարավորություններով, ինչպես նաև անդամ երկրներից յուրաքանչյուրում տնտեսական մեծ ներուժով և համեմատական ​​առավելություններով, ստեղծում է բացառիկ  հնարավորություններ անդամների միջև ռազմավարական կապերի և փոխգործակցության համար»:

Նա հստակեցրել է. «Իրանը հատուկ առաջնահերթություն է տալիս տրանսպորտային և տարանցիկ գծերի դյուրացմանը՝ նպատակ ունենալով  բարձրացնել Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի ,  Ռուսաստանի  հետ  Չինաստանի, Հարավային ու Հարավարևելյան Ասիայի կապերի մակարդակը»։