Իրանի բանակի ծովուժի աջակցության հրամանատար. Ռազմածովային ստորաբաժանումը ռազմավարական ուժ է
https://parstoday.ir/hy/news/iran-i157638-Իրանի_բանակի_ծովուժի_աջակցության_հրամանատար._Ռազմածովային_ստորաբաժանումը_ռազմավարական_ուժ_է
ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Բանակի ծառմածովային ուժերը վերջին տասնամյակներում երկրի համալսարանների ու գիտաարդյունաբերական կենտրոնների օգնությամբ վերածվել են ռազմավարական ուժի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2021 13:31 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժի աջակցության հրամանատար. Ռազմածովային ստորաբաժանումը ռազմավարական ուժ է

ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Բանակի ծառմածովային ուժերը վերջին տասնամյակներում երկրի համալսարանների ու գիտաարդյունաբերական կենտրոնների օգնությամբ վերածվել են ռազմավարական ուժի»։

Ծովակալ  Ալիռեզա Մոհամմադին , Սպահանում կայացած ուրբաթօրյա աղոթքից առաջ ունեցած ելույթում ասել է. «Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերն իրենց հեղինակության, ուժի ու արժանապատվության շնորհիվ, ծովային և ջրային սահմաններին երկրի և իսլամական համակարգի շահերի պահապանն են»:

Ծովակալ Մոհամադին նշել է. «Իսլամական հեղափոխության հենց սկզբից, Իրանի ռազմածովային  ուժերի պատմությունը  լի է խիզախությամբ, եռանդով, պատվով ու հպարտությամբ: Այս ուժը 42 տարի շարունակ ուղեկցել է երկրի ավելի քան 10000 նավ և նավթային տանկեր, նույնիսկ պատերազմը ժամանակ: Եվ այս առաքելությունը, չնայած թշնամուն ուղղված համաշխարհային աջակցությանը, անգամ մեկ օր չդադարեց»: