Ամիր Աբդոլլահյան. Բանակցություններում Իրանի պահանջները ՀԳՀԾ-ի շրջանակից չեն անցնում
https://parstoday.ir/hy/news/iran-i157908-Ամիր_Աբդոլլահյան._Բանակցություններում_Իրանի_պահանջները_ՀԳՀԾ_ի_շրջանակից_չեն_անցնում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը երկուշաբթի օրը Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեղադադի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Այն, ինչ իրանական պատվիրակությունը գրավոր տեսքով ներկայացրել է մյուս կողմերին, ամբողջությամբ ՀԳՀԾ-ի շրջանակներում է, և այդ տեքստերում համաձայնեցված շրջանակից դուրս որևէ պահանջ չի ներկայացվել»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Դեկտեմբեր 06, 2021 17:10 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը երկուշաբթի օրը Թեհրանում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեղադադի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Այն, ինչ իրանական պատվիրակությունը գրավոր տեսքով ներկայացրել է մյուս կողմերին, ամբողջությամբ ՀԳՀԾ-ի շրջանակներում է, և այդ տեքստերում համաձայնեցված շրջանակից դուրս որևէ պահանջ չի ներկայացվել»:

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք ոգեկոչում ենք իրանցի նահատակների, մասնավորապես՝ գենետալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը, ովքեր Սիրիայի զինված ուժերի հետ միասին կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ պայքարում և առանցքային դեր են ունեցել տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու գործում»:

Նշելով, որ Իրանը դատապարտում է առանց Սիրիայի հզոր կառավարության և սիրիացի ժողովրդի հետ համադրման, Սիրիայում օտար ուժերի ներկայությունը, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Մենք այդ ներկայությունը տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության օգտին չենք գնահատում»:

Անդրադառնալով Սիրիայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հաճախակի հարձակումներին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իսրայելի կեղծ և ահաբեկչական ռեժիմն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անապահովության պատճառն ու արմատն է, և մենք կասկած չունենք, որ Սիրիան իր ազգային և տարածքային անվտանգությունը պաշտպանելիս մնալու է Դիմադրության առաջնագծում»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Մենք չենք համարում, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ փոխզիջումը  տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության օգտին է»։