Իրանը պատրաստ է իր էլեկտրական ցանցը միացնել Ադրբեջանին ու Ռուսաստանին
Իրանի էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և Իրանը պատրաստ է համագործակցություն սկսել Ադրբեջանի ու Ռուսաստանին իր էլեկտրական ցանցը միացնելու ուղղությամբ»։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել հարաբերությունները Բաքվի հետ՝ ջրի և էներգետիկայի ոլորտում և հավելել. «Հնարավոր է մեծացնել երկու երկրների տնտեսական փոխանակումների ծավալը»:
Մեհրաբյանը նշել է. «Մենք փորձում ենք հնարավորինս շուտ ձևավորել երկու երկրների համատեղ տեխնիկական մշտական հանձնաժողովը, որը պետք է քննարկի երկու երկրների համագործակցությունը և առկա խնդիրները»:
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, հանդիպման ժամանակ նշել է. «Մենք վճռական ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և նպատակ ունենք լրացնել էլեկտրաէներգիայի ոլորտում առկա բացերը»: