Բաղերի Քանի. Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի
Վիեննայի բանակցություններում ԻԻՀ ավագ բանակցողը հայտարարել է. « Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի»:
«4+1» խմբի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վիեննայում կայացած բանակցությունների նախորդ 6 փուլերի վիճելի հարցերը չեն լուծվել։ Նա նշել է, որ Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի տեքստում առկա են հարցեր, որոնց շուրջ կողմերն ունեն տարաձայնություններ և որոնց լուծման համար անհրաժեշտ են բարձր մակարդակով կայացված որոշումներ:
Նա նշել է. «Այս հարցերից մի քանիսը վերջին քննարկումների ժամանակ բանակցող կողմերն ընդունել են, մի մասը՝ ոչ»:
Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին, թե նրանք նախորդ բանակցություններում հասկացրել էին, որ չեն վերացնելու բոլոր պատժամիջոցները, Բաղերին ասել է. «Բանակցությունների այս փուլում որոշումը կայացվելու է միայն ամերիկացիների նոր դիրքորոշման համաձայն»: