Բաղերի Քանի. Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի
https://parstoday.ir/hy/news/iran-i158396-Բաղերի_Քանի._Իրանը_ՀԳՀԾ_ից_պակաս_ոչինչ_չի_ընդունի
Վիեննայի բանակցություններում ԻԻՀ ավագ բանակցողը հայտարարել է. « Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2021 05:16 Asia/Tehran
  • Բաղերի Քանի. Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի

Վիեննայի բանակցություններում ԻԻՀ ավագ բանակցողը հայտարարել է. « Իրանը ՀԳՀԾ-ից պակաս ոչինչ չի ընդունի»:

«4+1» խմբի հետ բանակցություններում Իրանի  գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քանին, Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վիեննայում կայացած բանակցությունների նախորդ 6 փուլերի վիճելի հարցերը չեն լուծվել։ Նա նշել է, որ Վիեննայի բանակցությունների վեցերորդ փուլի տեքստում առկա են հարցեր, որոնց շուրջ կողմերն ունեն  տարաձայնություններ և որոնց լուծման համար անհրաժեշտ են բարձր մակարդակով կայացված որոշումներ:

Նա նշել է. «Այս հարցերից մի քանիսը վերջին քննարկումների ժամանակ բանակցող կողմերն ընդունել են, մի մասը՝ ոչ»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններին, թե նրանք նախորդ բանակցություններում հասկացրել էին, որ չեն վերացնելու բոլոր պատժամիջոցները, Բաղերին ասել է. «Բանակցությունների այս փուլում որոշումը կայացվելու է միայն ամերիկացիների նոր դիրքորոշման համաձայն»: