Էսլամի. Իրանում 90 տոկոս հարստացման մասին պնդումը կեղծ է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«Իրանը ճշտված շրջանակներից դուրս չի գործել, և 90 տոկոս հարստացման մասին մեղադրանքները կեղծ են»։
Երեքշաբթի օրը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խաղաղ գործունեության և 90 տոկոսով հարստացման մասին շրջանառված կեղծ լրատվությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Էսլամին ասել է.«Դրանք կեղծ հայտարարություններ են, որ թշնամիներն ու սիոնիստական հոսանքը մեզ են վերագրում»:
«Իրանն աշխատում է ՄԱԳԱՏԷ-ի կանոններին համապատասխան, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկում է մեր բոլոր գործընթացները՝ համաձայն օրենքների և կանոնակարգերի, և մենք շրջանակից դուրս, որևէ քայլ չենք ձեռնարկել»,- ասել է Էսլամին։