Իրանի և Հունգարիայի միջև համագործակցության երեք հուշագիր է ստորագրվել
Իրանի և Հունգարիայի արտգործնախարարների ներկայությամբ, Թեհրանում ստորագրվել է համագործակցության երեք հուշագիր:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հուշագրերը վերաբերում են Իրանի արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի դիվանագիտական ակադեմիայի քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև կրթական համագործակցությանը, իրանցի ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու Հունգարիայի ծրագրին, ԻԻՀ գիտության, տեխնոլոգիայի և հետազոտությունների նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև համագործակցությանը, Իրանի իսլամական մշակույթի ու առաջնորդության նախարարության և Հունգարիայի մարդկային ռեսուրսների նախարարության միջև մշակութային համագործակցությանը:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը այսօր ժամանել է Թեհրան։