Իրան. ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային
https://parstoday.ir/hy/news/iran-i159190-Իրան._ԱԽ_ն_Իսրայելից_պետք_է_պահանջի_վերջ_տալ_սիրիական_Գոլանի_օկուպացիային
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: Նա նշել է, որ ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային Սիրիայի դեմ ուղղված ագրեսիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 04:36 Asia/Tehran
  • Իրան. ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: Նա նշել է, որ ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային Սիրիայի դեմ ուղղված ագրեսիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  երկուշաբթի օրը կայացած Սիրիայի հարցի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Իրանը խստորեն դատապարտում է Սիրիայի նկատմամբ Իսրայելի ագրեսիան  և ընդգծում  ինքնապաշտպանվելու՝ Բաղդադի  իրավունքը»:

Նա նշել է. «ԱՄՆ-ի ԶԼՄ-ները վերջերս հաղորդել են ամերիկացի զինվորների կողմից մի քանի տասնյակ սիրիացի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ գյուղացիների ու երեխաների սպանության մասին: Մենք դաատապարտում ենք դա և ընդգծում Սիրիայից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:

Զահրա Էրշադին հավելել է. «Սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան,  հարգելով պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: