Իրան. ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում: Նա նշել է, որ ԱԽ-ն Իսրայելից պետք է պահանջի վերջ տալ սիրիական Գոլանի օկուպացիային Սիրիայի դեմ ուղղված ագրեսիային:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը կայացած Սիրիայի հարցի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Իրանը խստորեն դատապարտում է Սիրիայի նկատմամբ Իսրայելի ագրեսիան և ընդգծում ինքնապաշտպանվելու՝ Բաղդադի իրավունքը»:
Նա նշել է. «ԱՄՆ-ի ԶԼՄ-ները վերջերս հաղորդել են ամերիկացի զինվորների կողմից մի քանի տասնյակ սիրիացի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ գյուղացիների ու երեխաների սպանության մասին: Մենք դաատապարտում ենք դա և ընդգծում Սիրիայից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:
Զահրա Էրշադին հավելել է. «Սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, հարգելով պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: