Իրանի միջուկային ծրագիրն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի կանոնակարգերի շրջանակում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի համաձայնագրերին, կանոնադրություններին և կանոնակարգերին համապատասխան»։
Ռուսական Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մուհամմադ Էսլամին ասել է. «Իրանը նպատակ չունի 60 տոկոսից բարձր ուրա նհարստացնել»:
Նա հավելել է. «Իրանի միջուկային ծրագրի նպատակն արդյունաբերական ու արտադրական և իրանցիների սպառողական որոշ կարիքները բավարարելն է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի և «4+1» խմբի իջև բանակցությունների յոթերորդ փուլի երկրորդ շրջանն ավարտվել է դեկտեմբերի 17-ին, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացմամբ բանակցություններին ներկա կողմերի դիրքորոշումների հրապարակմամբ: .