Կառավարության խոսնակն այցելել է՝ «Ա. Աւետիսյան» ազգ. բուժարան
Դեկտեմբեր 25, 2021 21:18 Asia/Tehran
Նոր տարվայ եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին այցելել է «Ա. Ավետիսյան» ազգային բուժարան:
Կառավարության խոսնակը ներկա է գտնվել բուժարանի պատասխանատուների շրջանակում՝ շնորհավորել է Նոր տարվա եւ Ս. Ծննդյան տոների առիթով, շնորհակալություն է հայտնել մատուցած ծառայութունների վերաբերյալ:
«Ա. Ավետիսյան» ազգ. բուժարանի պատասխանատուներն ու անձնակազմը կառավարության խոսնակին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, ապա կառավարության խոսնակն իր հերթին խոստացել է ջանքեր ուղղել խնդիրների լուծման ուղղությամբ:
Հատկանշական է, որ կառավարության խոսնակին «Ա. Ավետիսյան» ազգ. բուժարան կատարած այցելությանն՝ ուղեկցել են Առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաներ:
Պիտակ