Ամիր Աբդոլլահյան. Իրանը պետք է ամբողջությամբ օգտվի ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից
Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Իրանի նավթը պետք է հեշտությամբ և առանց սահմանափակումների վաճառվի, իսկ Իսլամական Հանրապետությունը պետք է կարողանա լիովին օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից»։
Երկուշաբթի օրը, Թեհրանում Իրանի արտաքին հարաբերությունների պատմության հինգերորդ համաժողովի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է Վիեննայի բանակցությունների նոր փուլի մեկնարկին և պարտավորությունների կատարման երաշխավորման և ստուգման խնդրին, այլ կողմերի և Իրանի կողմից այս հարցն հետևելուն և հավելել. «Երկու կողմերի համաձայն՝ բանակցություններ են ընթանում նոր համատեղ փաստաթղթի շուրջ, և այն հարցերի վերաբերյալ, որոնք Իրանի կողմից քննարկվել են ընթացիկ բանակցություններում, որն է երաշխիքները և ստուգման հարցը»։
Ամիր Աբդոլլահյանը պարզաբանել է. «Խոսակցությունների ամենակարևորն այն է, որ իրանական նավթը հեշտությամբ և առանց սահմանափակումների վաճառվեն, և դրա գումարները արտարժույթով փոխանցվում են Իրանի բանկային հաշիվներին»։
Այսօր երեկոյան Վիեննայում մեկնարկել է Իրանի և «4+1» խմբի ներկայացուցիչների բանակցությունների ութերորդ փուլը։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio