Ամիր Աբդոլլահյան. Իրանը պետք է ամբողջությամբ օգտվի ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից
https://parstoday.ir/hy/news/iran-i159800-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_պետք_է_ամբողջությամբ_օգտվի_ՀԳՀԾ_ի_տնտեսական_առավելություններից
Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Իրանի նավթը պետք է հեշտությամբ և առանց սահմանափակումների վաճառվի, իսկ Իսլամական Հանրապետությունը պետք է կարողանա լիովին օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 12:20 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պետք է ամբողջությամբ օգտվի ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից

Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Իրանի նավթը պետք է հեշտությամբ և առանց սահմանափակումների վաճառվի, իսկ Իսլամական Հանրապետությունը պետք է կարողանա լիովին օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից»։

Երկուշաբթի օրը, Թեհրանում Իրանի արտաքին հարաբերությունների պատմության հինգերորդ համաժողովի շրջանակում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադարձել է Վիեննայի բանակցությունների նոր փուլի մեկնարկին և պարտավորությունների կատարման երաշխավորման և ստուգման խնդրին, այլ կողմերի և Իրանի կողմից այս հարցն հետևելուն և հավելել. «Երկու կողմերի համաձայն՝ բանակցություններ են ընթանում նոր համատեղ փաստաթղթի շուրջ, և այն հարցերի վերաբերյալ, որոնք Իրանի կողմից քննարկվել են ընթացիկ բանակցություններում, որն է երաշխիքները և ստուգման հարցը»։

Ամիր Աբդոլլահյանը պարզաբանել է. «Խոսակցությունների ամենակարևորն այն է, որ իրանական նավթը հեշտությամբ և առանց սահմանափակումների վաճառվեն, և դրա գումարները արտարժույթով փոխանցվում են Իրանի բանկային հաշիվներին»։

Այսօր երեկոյան Վիեննայում մեկնարկել է Իրանի և «4+1» խմբի ներկայացուցիչների բանակցությունների ութերորդ փուլը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio