Իրանը դատապարտել է օկուպացված սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i160096-Իրանը_դատապարտել_է_օկուպացված_սիրիական_Գոլանում_Սիոնիստական_ռեժիմի_կաբինետի_նիստի_անցկացումը
Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2021 04:55 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է օկուպացված սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը

Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ​​ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը:

Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրն արձագանքելով նիստի անցկացմանը, հայտարարել է, որ դա սադրիչ քայլ է:

Նա հայտարարել է. « ՄԱԿ-ի մի քանի բանաձևերի, մասնավորապես՝ ԱԽ 497-րդ բանաձևի համաձայն, օկուպացված Գոլանը Սիրիայի անբաժանելի մասն է և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի շեշտում է այդ անհերքելի փաստը»։

Խատիբզադեն հայտարարել է. «Գոլանի բարձունքներում սիոնիստաբնակ ավանների  ընդլայնումն ու սիոնիստ ներգաղթյալների թվի ավելացումը ոչ մի կերպ չեն կարող փոխել իրականությունը: Սիոնիստ վերաբնակիչները պետք է իմանան, որ չեն կարողանա հավերժ ապրել օկուպացված հողերում»։

Միջազգային հանրություն երբեք չի ճանաչել Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը: