Իրանը դատապարտել է օկուպացված սիրիական Գոլանում Սիոնիստական ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը
Իրանի ԱԳՆ խոսնակը խստորեն դատապարտել է սիրիական Գոլանում Սիոնիստական ռեժիմի կաբինետի նիստի անցկացումը:
Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրն արձագանքելով նիստի անցկացմանը, հայտարարել է, որ դա սադրիչ քայլ է:
Նա հայտարարել է. « ՄԱԿ-ի մի քանի բանաձևերի, մասնավորապես՝ ԱԽ 497-րդ բանաձևի համաձայն, օկուպացված Գոլանը Սիրիայի անբաժանելի մասն է և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի շեշտում է այդ անհերքելի փաստը»։
Խատիբզադեն հայտարարել է. «Գոլանի բարձունքներում սիոնիստաբնակ ավանների ընդլայնումն ու սիոնիստ ներգաղթյալների թվի ավելացումը ոչ մի կերպ չեն կարող փոխել իրականությունը: Սիոնիստ վերաբնակիչները պետք է իմանան, որ չեն կարողանա հավերժ ապրել օկուպացված հողերում»։
Միջազգային հանրություն երբեք չի ճանաչել Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը: