Իրանի Ղոմ քաղաքում տեղի է ունեցել նահատակ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողություն
Իրանի Ղոմ քաղաքում, Ֆաթեմե Մասումեի դամբարանում, տեղի է ունեցել նահատակ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողություն
Արարողությունը, որը նվիրված էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա ուղեկիցների նահատակության երկրորդ տարելիցին, տեղի է ունեցել կիրակի օրը՝ մի խումբ իրանցիների, օտարերկրյա պաշտոնյաների և գիտնականների ներկայությամբ, Իրանի Ղոմ քաղաքում, Ֆաթեմե Մասումեի դամբարանում գտնվող իմամ խոմեյնու անվան շաբեսթանում:
Միջոցառման մասնակիցները խոսել են նահատակ Սոլեյմանիի քաջության, տարածաշրջանում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և համաշխարհային իմպերիալիզմի ու ահաբեկչական խմբավորման աջակիցների տարածաշրջանային ծրագրերը ձախողելու հարցում նրա դերկատարության մասին։
Նահատակ Սոլեյմանին դարձել է Իրանի և տարածաշրջանի ազգային հերոսը. Նա սպանվել է 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով իրականացված ավիահարձակման արդյունքւոմ: