Քալիբաֆ. Գեներալ Սոլեյմանին փոփոխություն կատարեց Դիմադրության ճակատում
https://parstoday.ir/hy/news/iran-i160490-Քալիբաֆ._Գեներալ_Սոլեյմանին_փոփոխություն_կատարեց_Դիմադրության_ճակատում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Դիմադրության ճակատում գեներալ Սոլեյմանիի ստեղծած գաղափարական և հոգեբանական վերափոխումն անկասկած, մեր ապագան ավելի պայծառ ու ամուր կդարձնի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2022 08:44 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Դիմադրության ճակատում գեներալ Սոլեյմանիի ստեղծած գաղափարական և հոգեբանական վերափոխումն անկասկած, մեր ապագան ավելի պայծառ ու ամուր կդարձնի»։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ արաբական «Ալ-Մենար» ցանցին տված հարցազրույցում, նշելով, որ ԱՄՆ-ն գերիշխանություն է փնտրում, հայտարարել է. «Իրանի Իսլամական հեղափոխությունը սկզբունքորեն դեմ է ճնշումներին, և ԱՄՆ-ի առավելատենչության դեմ  ընդդիմությունը բնական  է»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. «Մենք դիմադրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիները ցանկանում են ճնշել մեր երկրին, մեր ազգին և իսլամական ումմային»: