Զեյնաբ Սոլեյմանի. Հաջ Ղասեմը կենդանի է մարդկանց սրտերում
Նահատակ Սոլեյմանիի դուստրն ասել է. «Թշնամին ինչ սուտ էլ ասի, և ինչ դավ էլ նյութի, ժողովուրդը ճանաչում է իր զինվորին և հաջ Ղասեմը դեռ կենդանի է Իրանի ժողովրդի սրտերում»:
Գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի առիթով, Թեհրանի մեծ աղոթավայրում ուենցած ելույթում, Զեյնաբ Սոլեյմանին ասել է, որ հաջ Ղասեմը կենդանի է սրտերում, և թշնամին, ով կարծում էր, որ գեներալ Սոլեյմանի նահատակությամբ, նրա ազդեցությունը թուլանալու է, այսօր, տեսնելով ժողովրդի այս ներկայությունը, հասկանում է, թե ինչ սխալ է արել»:

Նա նշել է, որ գեներալ Սոլեյմանին դեռ կանգնած է Իրանի ժողովրդի կողքին: Գեներալ Սոլեյմանին իր անձն ու կյանքը զոհաբերեց հանուն Իրանի ժողովրդի և նրա հիշատակի արարողությանն Իրանի ժողովրդի ներկայությունն այդ մասին է վկայում:

Նահատակ Սոլեյմանիի դուստրն ասել է.«Մենք գիտենք, որ այս ճանապարհին միայնակ չենք և ես այսօր իմ ընտանիքի անունից երախտագիտություն եմ հայտնում ձեզ: Ոչ ոք չի կարող գեներալ Սոլեյմանիի հանդեպ սերը նավզեցնել ժողովրդի սրտերում»:

Հունվարի 3-ը ԻՀՊԿ-ի Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի օրն է: