Ռայիսի. Հանցագործ Թրամփին պետք է դատական պատասխանատվության ենթարկել և պատժել
https://parstoday.ir/hy/news/iran-i160526-Ռայիսի._Հանցագործ_Թրամփին_պետք_է_դատական_պատասխանատվության_ենթարկել_և_պատժել
ԻԻՀ նախագահն ասել է. «ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը՝ որպես գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գլխավոր մեղավոր և հանցագործ, պետք է դատական պատասխանատվության ենթարկվի և պատժվի:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունվար 03, 2022 14:42 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը՝ որպես գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գլխավոր մեղավոր և հանցագործ, պետք է դատական պատասխանատվության ենթարկվի և պատժվի:

Էբրահիմ Ռաիսին, Թեհրանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ դիմելով ամերիկացիներին և Իրանի ժողովրդի  թշնամիներին, ասել է.«Դուք կարծում էիք, որ հունվարի 3-ը հաջ Ղասեմ Սոլեյմանիի կյանքի ավարտի օրն է, սակայն սխալվում էք, քանի որ հունվարի 3-ը Ղասեմի ծննդյան օրն է»:

 

ԻԻՀ նախագահը հավելել է. «Ղասեմ Սոլեյմանին Իրաքի վարչապետի պաշտոնական հրավերով մեկնել էր Բաղդադ, իսկ ամերիկացիները, խախտելով Իրաքի ինքնիշխանությունն ու այդ երկրի տարածքում ահաբեկչություն իրականացրեցին մի ամբողջ ժողովրդի դեմ»

 

Ռայիսին ասել է. «Եթե Թրամփի, Պոմպեոյի և այլ հանցագործների դատավարությունն անցկացվի արդար դատարանում,  այս սարսափելի հանցագործությունը բացահայտվի, և նրանք պատժվեն իրենց հանցավոր արարքի համար, շատ լավ կլինի: Հակառակ դեպքում մի կասկածեք, որ իսլամական ումման վրեժ կլուծի այդ հանցագործության համար»։

Ռայիսին ընդգծել է, որ Ղասեմ Սոլեյմանին մի ամբողջ դպրոց է, հավելել է.«Այս ուսմունքը սարսափով ու հրթիռներով չի կործանվի և կմնա ու կգոյատևի»: