Իրանի դատական իշխանության խոսնակ. Նահատակ Սուլեյմանին խաղաղության դեսպան էր
Իրանի դատական իշխանության խոսնակն ասել է.«Գեներալ Ղասեմ Սուլեյմանին համաշարհային իմպերիալիզմի դեմ պայքարի խորհրդանիշ ու խաղաղության դեսպան էր»:
Երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Զաբիոլլահ Խուդայանը հավելել է.«Գեներալ Սուլեյմանին խաղաղության դեսպան էր և առանց նկատի առնելու ազգություն, ցեղ ու կրոն, բոլորի համար էր խաղաղություն ցանկանում»: Խուդայանը հավելել է.«Նա նահատակների, զրկվածների ու ճնշվածների ընտանիքների առջև հեզ էր ու խոնար, և ամուր ու հզոր կանգնած էր իմպերիալիզմի դեմ»:
Նրա ոխսքով.«Իրանի կառավարության և դատական համակարգի կողմից արդյունավետ քայլեր են ձեռնարկվել Դիմադրության առաջնորդների սպանության մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Այս պահին հետախուզում է հայտարարված 127 մեղադրյալի նկատմամբ, իսկ 11 դատական ներկայացուցիչներ ուղարկվել են ինը երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ»: