Իրանը հույս է հայտնել, որ Ղազախստանում խաղաղությունը կվերահաստվի
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Ղազախստանում հանրավորինս շուտ կվերահաստատվի խաղաղությունը:
Հինգշաբթի օրը, արձագանքելով Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Սաիդ Խաթիբզադե ասել է.«Բարեկամ, եղբայրական և հարևան երկրի կառավարությունն ու խելացի ժողովուրդը կարող են երկխոսության ու խաղաղ ճանապարհով իրենց ազգային շահերի հիման վրա կարգավորել խնդիրները՝ առանց օտարերկրյա միջամտության»:
Ընդգծելով, որ Ղազախստանի կայունությունն ու անվտանգությունը կարեւոր է ԻԻՀ-ի համար, Խաթիբզադեն հավելել է.«Օտարերկրյա գործակալների կողմից իրավիճակը չարաշահելու առիթ չպետք է լինի»։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ խաղաղությունը կվերադառնա այդ երկիր։