Համաշխարհային բանկը հաստատել է Իրանին 90 մլն դոլար վարկի տրամադրումը
Իրանի ներդրումների և տնտեսական ու տեխնիկական աջակցության կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը և Սիոնիստական ռեժիմի լոբբիին, Համաշխարհային բանկը հաստատել է Իրանին 90 մլն դոլար վարկի տրամադրումը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար:
Ալի Ֆեքրին ասել է. «Համաշխարհային բանկը համաձայնել է վարկ տրամադրել Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությանը՝ անտեսելով ԱՄՆ-ի և սիոնիստական լոբբիի ջանքերը»։
Նրա խոսքով. «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ դեղագորայքը և սարքավորումները գնում է ԱՀԿ-ն և ուղարկում Իրան»:
Ֆեքրին նշել է.«Այսպիսով բանկային փոխանցումների հետ կապված խնդիրներ չեն ծագի, իսկ պատժամիջոցներն անարդյունավետ կլինեն»: .