Շեմիրանաթի կուսակալի այցը՝ Ս. Մինաս եկեղեցի
Կիրակի, 2 հունվարի 2022 թ.-ին, Շեմիրանաթի կուսակալ Սէյէդ Մեհդի Սադաթին, ընկերակցությամբ քաղաքի մզկիթների հարցերով ղեկավար հոջ. Քերմանիի եւ քաղաքական հարցերով տեղակալ Սալեքիի՝ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների առիթով այցելեցին Թեհրանի Ս. Մինաս եկեղեցի:
Հյուրերին ընդառաջեցին արժ. Տ. Գուրգեն քհն. Ներսիսյանը, Թեմական խորհրդի անդամ եւ եկեղեցիների կապ՝ պրն. Հայկազ Շիրվանյանը եւ եկեղեցական խորհրդի անդամները: Սէյէդ Մեհդի Սադաթին շնորհավորելով Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, իր բոլոր հայրենակիցներին՝ հատկապես քրիստոնյա համայնքի համար հայցեց Հիսուս Քրիստոսի օրհնությունը:
Նա գնահատելով քրիստոնյաներին ասաց. «Քրիստոնյաները Իսլամական հեղափոխութեան հաղթանակի սկզբից ի վեր իրենց ծառայություններով նպաստել են վարչակարգին եւ իրանյան համայնքում Հիսուս Քրիստոսի կողմից քարոզված մարդասիրության եւ խաղաղության ռահվիրաներն են եղել»:
Նա նաեւ հավելել է, որ Քրիստոսը հայտնի է որպես խաղաղության մարգարե, որի ուսուցումների հիման վրա կարելի է իդեալական աշխարհ ստեղծել։