Ամիր Աբդոլլահյան. Եմենի քաղաքական ապագան պետք է որոշվի միջեմենական երկխոսությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i161188-Ամիր_Աբդոլլահյան._Եմենի_քաղաքական_ապագան_պետք_է_որոշվի_միջեմենական_երկխոսությամբ
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Եմենի քաղաքական ապագան պետք է որոշվի միջեմենական երկխոսությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 04:26 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Եմենի քաղաքական ապագան պետք է որոշվի միջեմենական երկխոսությամբ

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Եմենի քաղաքական ապագան պետք է որոշվի միջեմենական երկխոսությամբ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի առավոտյան հանդիպել է Մուսկատում  Եմենի ազգային փրկության կառավարության գլխավոր բանակցող Մոհամմադ Աբդուլսալամի հետ: Աբդոլլահյանն ափսոսանք է հայտնել Եմենի ժողովրդին պարտադրված պատերազմի շարունակման համար՝ ընդգծելով շրջափակման վերացման և պատերազմին վերջ տալու անհրաժեշտությունը:

Մոհամմադ Աբդուլսալամը  ցավակցությունն է հայտնել Եմենում Իրանի  դեսպանի նահատակության կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ոկղմից Եմենի ժողովրդին  ցուցաբերված  աջակցության համար:

Իրանի արտգործնախարարն Օմանում առանձին հանդիպումներ է ունեցել թագավորության սուլթանի տեղակալի և  արտգործնախարարի հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։