Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ. Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի
Հունվար 12, 2022 12:44 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի»:
Բանակի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների 7-րդ համատեղ նախնական մարտական շրջանի փակման և երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Հոսեյն Դադռասը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի հոխորտանքների պատճառն այն է, որ այդ ռեժիմն Իսլամական Հանրապետության մրցակիցը չէ և եթե օրերից մի օր արժանանա Իրանի զայրույթին, ոտքի վրա չի մնա»:
Եթե աշխարհի մեծ երկրները բանակցում են Իրանի հետ, դա Իսլամական Հանրապետության հզորության շնորհիվ է, որը ձեռք է բերվել ազգային միասնության, և բարեկիրթ ու խոհեմ առաջնորդության շնորհիվ։
Պիտակ