Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ. Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i161360-Իրանի_բանակի_գլխավոր_հրամանատարի_տեղակալ._Սիոնիստական_ռեժիմն_Իրանի_հետ_մրցելու_ուժ_չունի
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 12:44 Asia/Tehran
  • Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ. Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի տեղակալն ասել է.«Սիոնիստական ռեժիմն Իրանի հետ մրցելու ուժ չունի»:

Բանակի ռազմաուսումնական հաստատությունների  շրջանավարտների 7-րդ  համատեղ նախնական մարտական ​​շրջանի փակման և երդմնակալության  հանդիսավոր արարողության ժամանակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Հոսեյն Դադռասը հավելել է.«Սիոնիստական ռեժիմի հոխորտանքների պատճառն այն է, որ այդ ռեժիմն Իսլամական Հանրապետության մրցակիցը չէ և եթե օրերից մի օր արժանանա Իրանի զայրույթին, ոտքի վրա չի մնա»:

Եթե ​​աշխարհի մեծ երկրները բանակցում են Իրանի հետ, դա Իսլամական Հանրապետության հզորության շնորհիվ է, որը ձեռք է բերվել ազգային միասնության,  և բարեկիրթ ու խոհեմ առաջնորդության  շնորհիվ։