Ռայիսի. Պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը
Հունվար 14, 2022 07:20 Asia/Tehran
ԻԻՀ նախագահն ասել է.«Պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված կառավարության ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը»։
Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը Թվիթերում գրել է, որ պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված ջանքերը կառավարության օրակարգում են: Նա նշել է. «13-րդ կառավարությունում պատժամիջոցները չեզոքացնելու ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը»։
Ռայիսին հավելել է.«Այսօր նույն պատժամիջոցների պայմաններում մեր նավթի վաճառքն այնքան է աճել, որ մենք այլևս անհանգստանալու կարիք չունենք, և դրանից ստացված եկամուտը մտնում է երկիր»։
Պիտակ