Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Եմենի բնակելի շրջանների վրա օդային հարձակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i162352-Իրանի_ԱԳ_նախարարությունը_դատապարտել_է_Եմենի_բնակելի_շրջանների_վրա_օդային_հարձակումները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է վերջին օրերի ընթացքում ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենի բնակելի և քաղաքացիական շրջանների վրա իրականացված հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 22, 2022 16:59 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն դատապարտել է վերջին օրերի ընթացքում ագրեսոր կոալիցիայի կողմից Եմենի բնակելի և քաղաքացիական շրջանների վրա իրականացված հարձակումները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Նա իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին:

Խաթիբզադեն ասել է.«Միջազգային հանրության պահած լռության և անտարբերության ներքո Եմենի վրա կոալիցիայի շարունակական  ռազմական հարձակումները, ագրեսորներին զենքի անվերահսկելի վաճառքը, Եմենի ժողովրդի դեմ յոթամյա ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության կողմից կողմնակալ մոտեցան և երկակի ստանդարտների որդեգրումն առավել քան երբևէ բարդացրել են այդ երկրում արդար խաղաղության հասնելու ճանապարհը»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Եմենի դեմ ոտնձգող ուժերի սպառազինմանն աջակցող երկրները,որոնք ռումբեր և զանգվածային ոչնչացման զենքեր տրամադրելով նրանց, հրի ու սրի են քաշել եմենցի կանանց ու երեխաներին,  մեղսակից են այդ հանցագործություններին և պետք է նման աջակցությունների համար պատասխան տան աշխարհի հանրային կարծիքին և Եմենի ժողովրդին»: