Թախթռավանչին հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի ձայնի իրավունքը վերականգնվել է
ՄԱԿ-ում Իրան դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է կազմակերպությունում Իրանի ձայնի իրավունքի վերականգնման մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մաջիդ Թախթռավանչին շաբաթ օրը հայտարարել է, որ Իրանը վճարել է ՄԱԿ-ին ունեցած պարտքը և Նյու Յորքում համապատասխան հաշվին գումարի փոխանցվելուց անմիջապես հետո, երկուշաբթի օրը, Իրանի քվեարկելու իրավունքը կվերականգնվի:
Թախթռավանչին հավելել է.«Ցավոք, երկրորդ տարին անընդմեջ Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող ու միակողմանի պատժամիջոցների պատճառով, Իրանի անդամավճարի վճարումը բարդացել է»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներն ազդել են տարբեր ոլորտների վրա, ներառյալ՝ առողջապահության, հումանիտար ապրանքների մատակարարման, բժշկական սարքավորումների ձեռքբերման և խոչընդոտել ՄԱԿ-ում Իրանի աշխատանքին»:
Հաղորդումների համաձայն՝ Հարավային Կորեան Իրանի արգելափակված ակտիվներից ավելի քան 18 միլիոն դոլար է վճարել ՄԱԿ-ին՝ որպես Թեհրանի անդամավճար: