Էրշադի. Անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i162902-Էրշադի._Անհրաժեշտ_են_լուրջ_ջանքեր_Սիրիայի_դեմ_միակողմանի_պատժամիջոցների_վերացման_համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և փոխներկայացուցիչ Զահրա Էրշադին ընդգծել է, որ անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2022 07:15 Asia/Tehran
  • Էրշադի. Անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝  Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և փոխներկայացուցիչ Զահրա Էրշադին ընդգծել է, որ անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար:

Հինգշաբթի օրը, Սիրիայի հումանիտար իրավիճակի քննարկման թեմայով  ԱԽ նիստում, Զահրա Էրշադին  հայտարարել է. «Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ավելացրել են ժողովրդի տառապանքը և բացասաբար ազդել մարդասիրական ակզմակերպությունների աշխատանքի վրա»:

Անդրադառնալով Աստանայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած հանդիպմանը, Էրշադին նշել է, որ հանդիպման մասնակիցները, որպես երաշխավոր, կոչ են արել բարելավել Սիրիայում հումանիտար իրավիճակը և  հանրությանը, ՄԱԿ-ին ու մարդասիրական գործակալություններին հորդորել  մեծացնել սիրիացիներին ցուցաբերվող  աջակցությունը:  

Նա հավելել է, որ լուրջ ջանքեր են անհրաժեշտ Սիրիայի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները չեղարկելու համար։