Էրշադի. Անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և փոխներկայացուցիչ Զահրա Էրշադին ընդգծել է, որ անհրաժեշտ են լուրջ ջանքեր՝ Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցների վերացման համար:
Հինգշաբթի օրը, Սիրիայի հումանիտար իրավիճակի քննարկման թեմայով ԱԽ նիստում, Զահրա Էրշադին հայտարարել է. «Սիրիայի դեմ միակողմանի պատժամիջոցներն ավելացրել են ժողովրդի տառապանքը և բացասաբար ազդել մարդասիրական ակզմակերպությունների աշխատանքի վրա»:
Անդրադառնալով Աստանայում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս կայացած հանդիպմանը, Էրշադին նշել է, որ հանդիպման մասնակիցները, որպես երաշխավոր, կոչ են արել բարելավել Սիրիայում հումանիտար իրավիճակը և հանրությանը, ՄԱԿ-ին ու մարդասիրական գործակալություններին հորդորել մեծացնել սիրիացիներին ցուցաբերվող աջակցությունը:
Նա հավելել է, որ լուրջ ջանքեր են անհրաժեշտ Սիրիայի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները չեղարկելու համար։