ԻԻՀ-ի նախագահ. Անկախ երկրները բավարարելով միմյանց կարիքները կարող են չեզոքացնել պատժամիջոցները
Իրանի նախագահն ասել է.«Անկախ երկրները բավարարելով միմյանց կարիքները կարող են չեզոքացնել համաշխարհային իմպերիալիստների սպառնալիոներն ու պատժամիջոցների ազդեցությունը»:
Երեքշաբթի օրը Թեհրանում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան «Ալբերտո Գոնզալես Կասասի» հավատարմագիրն ստանալուց հետո, նշելով որ իմպերիալիզմի ու բռնապետության դեմ պայքարը Իրանի ու Կուբայի երկու ժողովուրդներին մոտեցրել է իրար «Սեյեդ Էբրահիմ Ռայիսին» ասել է.«Իրանը ռազմավարական հարաբերություն ունի բռնատերների հետ պայքարող բոլոր երկրների հետ»:
Նշելով որ պատժամիջոցն ու սպառնալիքը բռնատենչների ձեռքերում վերածվել է անկախացած երկրների դեմ պայքարի միջոցի Իրանի նախագահը հավելել է.«Այսպիսի պայմաններում անհրաժեշտ է անկախ երկրները օգտագործելով իրենց կարողությունները բավարարեն միմյանց կարիքները և քայլեր վերցնեն պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ»:
Իր հավատարմագիրն հանձնելուց հետո, նշելով որ Թեհրանն ու Հավանան քաղաքական տեսանկյունից եղբայրական ու ամուր հարաբերություններ ունեն միմյանց հետ, Իրանում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան «Ալբերտո Գոնզալես Կասասը» նույնպես ասել է.«Կուբան ցանկություն ունի քաղաքական հարաբերություններին համապատասխան ընդլայնել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները»: