Վրաստանում ավարտվել է Արևմուտքի «գունավոր հեղափոխության» երազանքը
Վրաստանի արևմտամետ ընդդիմադիր կոալիցիայի փլուզումը և Եվրոպայի ֆինանսական աջակցության նվազումը վկայում են այս երկրի աշխարհաքաղաքական ուղղությունը փոխելու և Վրաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ ուղղված հենակետի վերածելու Արևմուտքի ծրագրի ձախողման մասին։
Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, ընդդիմադիր կոալիցիան, որը 2026 թվականի մարտին ձևավորվել էր արևմտամետ ուժերի աջակցությամբ, նույն տարվա օգոստոսին փլուզվեց։ Ներքին տարաձայնություններն ու սոցիալական հենարանի նվազումը զգալիորեն թուլացրել են կառավարության ընդդիմախոսների կարողությունները։
Վերջին տարիներին Արևմուտքը Վրաստանի քաղաքացիական հասարակության կառույցներին և ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական ու քաղաքական աջակցության միջոցով փորձել է երկիրը ուղղորդել դեպի Բրյուսելի համար ցանկալի քաղաքականություն։ Սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեց՝ ստանալով ձայների 53,93 տոկոսը, իսկ ընդդիմությանը չհաջողվեց իշխանության գալ։
Եվրոպայի ֆինանսական աջակցության նվազումն այժմ ավելի է խորացրել այս քաղաքական հոսանքի ճգնաժամը։ Միաժամանակ, որոշ արևմտյան լրատվամիջոցների և շրջանակների՝ այլընտրանքային առաջնորդներ, այդ թվում՝ Իրակլի Ղարիբաշվիլիին, գտնելու փորձերը ցույց են տալիս, թե որքան դժվար է Վրաստանում Արևմուտքի ձախողված ծրագրի վերակենդանացումը։
Այս զարգացումները կարող են ազդել նաև Հարավային Կովկասի ուժերի դասավորության վրա․ տարածաշրջանում վերջին տարիներին Արևմուտքը փորձել է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը և փոխել դրա աշխարհաքաղաքական դասավորությունն իր օգտին։