Գեներալ-մայոր Բաղերի. Թշնամիները վախենում են ներխուժել Իրան
(last modified Wed, 09 Feb 2022 13:43:54 GMT )
Փետրվար 09, 2022 17:13 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Իրանի ժողովրդի թշնամիներին անվանել է իմպերիալիզմի ու սիոնիստների խաղալիքները և նշել.«Եթե ​​Իրանում խաղաղություն և անվտանգություն է, դա այն վախի պատճառով է, որ թշնամիներն ունեն իրենց սրտում մեր իսլամական համակարգի դեմ ներխուժման և ագրեսիայի հետևանքից»:

Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին չորեքշաբթի օրն ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի «Խայբեր» ռազմավարական հրթիռի շնորհանդեսի ժամանակ ասել է.«Ագրեսորների ու կեղեքիչների և իմպերիալիզմի ու մարդասպան սիոնիստների դեմ ԻԻՀ հրթիռային հզորությունը  գնալով ավելի է հզորանում, և մենք շարունակելու ենք աճի, առաջխաղացման և զարգացման ճանապարհը թե՛ քանակական, թե՛ որակական առումով»:

ԻՀՊԿ  ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ  Ամիր Ալի Հաջիզադեն նույնպես արարողության ժամանակ ասել է.«Այսօրվա պատերազմների պայմաններում Իրանն ունի 1450 կմ հեռավորության վրա թշնամիների թիրախներ խոցելու հնարավորություն»:

Իրանական «Խեյբար» հրթիռը նախագծվել և կառուցվել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի գիտնականների կողմից: