Վիեննայում խորհրդակցել են Իրանի ու Չինաստանի բանակցող պատվիրակությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i164146-Վիեննայում_խորհրդակցել_են_Իրանի_ու_Չինաստանի_բանակցող_պատվիրակությունները
Վիեննայում ընթացող հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների շրջանակում, Իրանի ու Չինաստանի պատվիրակությունների անդամները հանդիպել են՝ քննարկելու բանակցող կողմերի առաջարկները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2022 04:53 Asia/Tehran
  • Վիեննայում խորհրդակցել են Իրանի ու Չինաստանի բանակցող պատվիրակությունները

Վիեննայում ընթացող հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների շրջանակում, Իրանի ու Չինաստանի պատվիրակությունների անդամները հանդիպել են՝ քննարկելու բանակցող կողմերի առաջարկները:

Ավստրիայի մայրաքաղաքում, Ալի Բաղերի Քանիի և Միխայիլ Ուլյանովի նախագահությամբ, կայացել է նաև Իրան-Ռուսաստան բանակցային պատվիրակությունների հանդիպումը։
Իրան- «4+1» խումբ բանակցությունների ութերորդ փուլը մեկնարկել է 2021թ դեկտեմբերի 27-ին՝ Վիեննայում: 
Ներկայումս բանակցող պատվիրակություններն ավարտին են հասցնում  պատժամիջոցները չեղարկելու և որոշ վիճահարույց հարցերի վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախագիծը: