Վիեննայի բանակցությունների շրջանակում Բաղերին հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, ով Վիեննայում է՝ մասնակցելու պատժամիջոցների վերաբերյալ բանակցություններին, երկուշաբթի երեկոյան (տեղական ժամանակով) հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բաղերփուրը։
Բաղերփպուրը հանդիպումն արդյունավետ է համարել և հավելել, որ հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու կողմերի փոխադարձ շահերը՝ խորացնելու առկա երկկողմ հարաբերությունները և քննարկվել են Վիեննայի ընթացիկ բանակցությունների վերջին զարգացումները։
Շալենբերգը երկուշաբթի առավոտյան հանդիպել է նաև Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հետ։ Անդրադառնալով հանդիպմանն Ավստրիայի ԱԳՆ-ն ասել է, որ Վիեննայի բանակցությունները հասել են զգայուն հանգրվանի։