Վիեննայի բանակցությունների շրջանակում Բաղերին հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i164354-Վիեննայի_բանակցությունների_շրջանակում_Բաղերին_հանդիպել_է_Ավստրիայի_արտգործնախարարի_հետ
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, ով Վիեննայում է՝ մասնակցելու պատժամիջոցների վերաբերյալ բանակցություններին, երկուշաբթի երեկոյան (տեղական ժամանակով) հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 15, 2022 11:46 Asia/Tehran
  • Վիեննայի բանակցությունների շրջանակում Բաղերին հանդիպել է Ավստրիայի արտգործնախարարի հետ

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, ով Վիեննայում է՝ մասնակցելու պատժամիջոցների վերաբերյալ բանակցություններին, երկուշաբթի երեկոյան (տեղական ժամանակով) հանդիպել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բաղերփուրը։

Բաղերփպուրը հանդիպումն արդյունավետ է համարել և հավելել, որ հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու կողմերի փոխադարձ շահերը՝ խորացնելու առկա երկկողմ հարաբերությունները և քննարկվել են Վիեննայի ընթացիկ բանակցությունների վերջին զարգացումները։

Շալենբերգը երկուշաբթի առավոտյան հանդիպել է նաև Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հետ։ Անդրադառնալով հանդիպմանն Ավստրիայի ԱԳՆ-ն ասել է, որ Վիեննայի բանակցությունները հասել են զգայուն հանգրվանի։