Ամիր Աբդոլլահյան. Բանակցությունների մյուս կողմը պետք է գործնական քայլեր ձեռնարկի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Վիեննայի բանակցությունների արևմտայն կողմը պետք է գործնական քայլեր անի»:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Անտոնիո Գուտերեշի հետ հանդիւպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Բանակցություններում զգալի առաջընթաց կա: Սակայն մյուս կողմը պետք է քաղաքական լուրջ որոշում կայացնի՝ Իրանի իրավունքներն ու շահերն ապահովելու վերաբերյալ և գործնական քայլեր կատարի այդ ուղղությամբ»:
Ամիր Աբդոլլահյանը նաև նշել է. «Եմենում իրավիճակը կրիտիկական է: Անհրաժեշտ է առավելագույնի հասցնել այդ երկրի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելուն և հումանիտար աղետը կանխելուն ուղղված ջանքերը»:
Նա հավելել է. «Մենք բոլորս անհամբեր սպասում ենք բանակցող բոլոր կողմերի հավանությանն արժանացած համաձայնագրի ստորագրմանն ու իրագործմանը և Իրանի շահերի ապահովմանը»: