Թախթռավանչի. Անթույլատրելի է ահաբեկչճության դեմ պայքարի պատրվակով թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i165292-Թախթռավանչի._Անթույլատրելի_է_ահաբեկչճության_դեմ_պայքարի_պատրվակով_թուլացնել_Սիրիայի_ինքնիշխանությունը
Նշելով, որ Սիրիայում օտար ուժերի ներկայությունը նպաստել է ահաբեկչական գործողություններին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացութիցը հավելել է. «Անթույլատրելի է ահաբեկչճության դեմ պայքարի պատրվակով թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունն ու խախտել երկրի տարածքային ամբողջականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2022 05:15 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Անթույլատրելի է ահաբեկչճության դեմ պայքարի պատրվակով թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունը

Նշելով, որ Սիրիայում օտար ուժերի ներկայությունը նպաստել է ահաբեկչական գործողություններին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացութիցը հավելել է. «Անթույլատրելի է ահաբեկչճության դեմ պայքարի պատրվակով թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունն ու խախտել երկրի տարածքային ամբողջականությունը»:

Ուրբաթ օրը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում ունեցած ելույթում, Մաջիդ Թախթռավանչին  ասել է. «Իսրայելի ռեժիմի կողմից Սիրիայում իրականացված  վերջին հարձակումները, որոնց թիրախում էին խաղաղ բնակիչները և քաղաքացիական ենթակառուցվածքները, միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում են»:

Նա հավելել է. «Մենք կոչ ենք անում Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել ռեժիմին՝  ագրեսիայի, հանցագործությունների և տարածաշրջանի երկրների դեմ ուժ կիրառելու ակնհայտ սպառնալիքների համար, քանի որ նման գործողությունները վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Թախթռավանչին նշել է. «Ոչինչ ավելի կարևոր չէ, քան Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների անհապաղ չեղարկումը, քանի որ դրանք  վնաս են հասցրել սիրիացիներին, զրկելով դեղորայքի, առողջության պահպանման, սննդի, ջրի, էլեկտրականության և հաղորդակցության հասանելիությունից»:

Նա հավելել է, որ օտար, այդ թվում՝ ամերիկյան ուժերի անօրինական ներկայության հետևանքով, Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են  խախտվել: